ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին

ԱՄՆ-ը երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ օրերս պետքարտուղար Բլինքենը ստորագրել է 907-րդ բաժնի կասեցման երկարաձգման մասին կարգադրությունը, որով ԱՄՆ կշարունակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ՝ ռազմական:

Երկարաձգումը հաստատվել է պետքարտուղարության կողմից և ուժի մեջ մտել ապրիլի 26-ից:

1992 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին է տրամադրել ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի օգնություն, այդ թվում՝ 6 մլն դոլարի օժանդակություն Covid-19-ի դեմ պայքարին և մոտ 10 մլն դոլարի ուղիղ օգնություն: