Սյունեցիները պատռել են Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանի հագուստը (տեսանյութ)

Սյունիքի մարզի Ագարակ քաղաք Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի է ունեցել հրմշտոց, որի հետևանքով պատռվել է Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանի հագուստը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով և վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։ Արդյունքում Փաշինյանի երթը չիրականացավ։

Նշենք, որ սյունեցիները նրան դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Բարև բ… տղա», «Ողջույն բ… տղա», «Քեզ ոչ մեկ չի ողջունում», «Կապիկ», «Ողջույն, կապիտուլյանտ» վանկարկումներով։ Այդ լարված միջոցին քաշքշուկ է սկսվել ոստիկանների և սյունեցիների միջև։

 Տեսանյութը՝ NEWS.am-ի