Ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները պայմանավորվել են հանդիպել ԱԱԾ տնօրենի հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը պայմանավորվել են ԱԱԾ տնօրենի հետ հանդիպել, փոխանցում է tert.am-ը։

«Այն, ինչ պետք է տեղեկանայինք, կիսատ մնաց, մինչև մեր երեխեքին չգտնենք, պետք է հանդիպենք»,– ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում նոր բան չիմացան։ «Ինչ գիտեինք դա գիտեինք»,–հավելեց նա։

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ իրենց միակ ցանկությունը երեխաներին մեկ օր առաջ բերելն է, շահարկումներ պետք չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։