Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Թբիլիսիում անցկացվող Պարա ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97 կգ, 100կգ և 103 կգ։
«Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին:
Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը»,-նշում են ԿԳՄՍ նախարարությունից։