Երևանում գտնվող Ջեյմս Օ’Բրայենը գրեթե բացահայտորեն զբաղվել է «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով

Պրիմիտիվ հակառուսականություն

Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը գրեթե բացահայտորեն զբաղվել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի լոբբինգով:

«Աշխատում ենք տնտեսական հնարավորութունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Իհարկե, սա չի խանգարելու, որ մեր պսևդոարևմտամետները շարունակեն պնդել, թե միջանցքի հիմնական շահառուն Ռուսաստան է:

Իրականում, 44-օրյա պատերազմի պարտության հետևանքով Հայաստանը կորցրել է Արաքսի հովտի 42 կմ նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու հնարավորությունը:

Այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողության շուրջ էլ ծավալվում է աշխարհաքաղաքական մրցակցությունը:

Մեծ հաշվով, այդ համատեքստում Փաշինյանը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության համար է պայքարում, այլ ռուսական ազդեցության դեմ ու հասարակությանը «կերակրելու» է հերթական «դիվանագիտական հաղթանակով», եթե Արաքսի հովտի 42 կմ-ը ռուսների փոխարեն վերահսկեն արևմտյան կենտրոնները կամ անգամ Թուրքիան:

Փաշինյանի «ինքնիշխանականությունն» իրականում պրիմիտիվ հակառուսականությունն է:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից