Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. Քանանի
ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.
«ԱԳ նախարար նահատակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված Իրանի համաձայնությունը փոխանցվել է Հայաստանի իշխանություններին, և հայկական կողմը անհրաժեշտ նախապատրաստություններ է իրականացնում գլխավոր հյուպատոսության բացման համար»։
Ըստ ParsToday-ի՝ երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Նասեր Քանանին նշել է.
«Անցած տարիներին Իրանն ու Հայաստանը համաձայնագիր էին ստորագրել Թավրիզում և Կապանում գլխավոր հյուպատոսությունների բացման վերաբերյալ, և նահատակ Ամիր Աբդոլլահյանի Հայաստան կատարած այցի ընթացքում պաշտոնապես բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը»։
Քանանին նշել է, որ Կապանում Իրանի մասնագիտական գործունեությունը շատ լավ է իրականացվում, և հյուպատոսական ծառայությունները մատուցվում են իրանցի բոլոր դիմորդներին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է.
«Ավելի քան ութ ամիս է, ինչ Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները շարունակվում են ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ, և չկա որևէ ապացույց թե Միացյալ Նահանգները պատրաստ է հրադադարի հաստատմանը»։
Գազայի հատվածի Ալ-Նուսիրաթ ճամբարում սիոնիստների կատարած հանցագործությունների վերաբերյալ Քանանին ասել է.
«Մենք խստորեն դատապարտում ենք այս ճամբարում Սիոնիստական ռեժիմի իրականացրած սարսափելի հանցագործությունը։
Բազմաթիվ զեկույցներում ենթադրվում է, որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական և հետախուզական ուժերը նույնպես դերակատար են եղել այս գործողության մեջ: Սա վկայում է այն մասին, որ եռակի գործողության ընթացքում նահատակվել են հարյուրավոր պաղեստինցիներ, ինչը մեծ նվաստացում է Սիոնիստական ռեժիմի համար»։
Գազայում հրադադարի վերաբերյալ Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.
«Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից ավելի քան ութ ամիս շարունակվում են ռազմական հանցագործությունները, և եթե ԱՄՆ-ի կառավարության մեջ մի չնչին ազնվություն լինի, ապա պետք է խուսափեն այս ռեժիմին ռազմական տեխնիկա տրամադրելուց»։