Ավինյանը հանձնարարել է պատրաստ լինել օգնելու հեղեղումների հետևանքով տուժածներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հերթական գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հյուսիսային մարզերում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներին:

Ավինյանը հանձնարարեց է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներին պատրաստ լինել՝ համապատասխան տեխնիկայով ու մարդուժով տեղափոխվել համապատասխան վայրեր՝ աշխատանքներ իրականացնելու համար: