Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով որոշ բաժանորդներ կարող են նկատել կապի խափանումներ

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում, հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները, ինչի արդյունքում այդ և այլ մարզերում որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ։

Ընկերությունից հայցում են բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ ընկերության աշխատակիցներն անում են ամեն բան՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար։