Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի վնասվածք է ստացել բերման ենթարկվելիս

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի վնասվածք է ստացել բերման ենթարկվելիս։ Հայտնում է «Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը։

Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Ակցիայի ժամանակ Արսեն Գրիգորյանին ուժայինները բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայից։

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սև ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Իգոր Խաչատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը: