Նիկոլ հայադավը, ԱԱԾ կոչվածը գրպանը դրած, ուղիղ նշանառությամբ խփում է Հայաստանի ազգային անվտանգությանը

Ադրբեջանական «Արևմտյան ադրբեջան» նորաստեղծ հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Հայաստանի պետականությանը մնաց մի քանի ամիս… Դատելով ամենից, մեր արտաքին թշնամիներն այս հավաստումը, խոստումը կամ նույնիսկ երաշխիքը ստացել են Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլից, այլապես որտեղի՞ց նրանց այդ վստահությունը… Գրեթե բոլորիս հայտնի ժողովրդական իմաստնությունն ասում է, որ եթե գողը տանից լինի, եզը երդիկից էլ կհանեն:

Հիմա տեսնենք, թե ինչ է անում Նիկոլ հայադավն իր ոհմակի հետ միասին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ռազմաքաղաքական ղեկավարությունը, տարբեր ԶԼՄ- ներ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ չեն թաքցնում Հայաստանի հանդեպ իրենց ագրեսիվ նկրտումները, ոչ միայն «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ուժով բացելու, Սյունիքը կիսելու և նույնիսկ ողջ Սյունիքին, Ջերմուկին ու Վայոց Ձորի մարզին, Վարդենիսին, Սևանա լճին, Գեղարքունիքի մարզին, Երևանին, ինչպես իրենք են անվանում, Իրեվանին տիրելու, այլև Հայաստանի պետականությունը թաղելու, մեր պետության գոյությանը վերջ տալու իրենց մտադրությունները:

Ի՞նչ է անում… Ուղիղ նշանառությամբ խփում է Հայաստանի ազգային անվտանգությանը, առանձնակի փութաջանությամբ, եռանդով ու հետևողականությամբ սղոցում, կտրում է անվտանգային այն ճյուղը, որի վրա նստած ենք մե՛նք, ոչ թե իրենք: Միանգամայն ենթադրելի է, որ իրենք Արևմուտքի իրենց տերերի կամ տիկնիկավարների, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ունեն անվտանգության երաշխիքներ, իսկ թե որքանով դրանք կպահպանվեն, ցույց կտա ժամանակը…

Իսկ ինչպե՞ս է սղոցում, կտրում… Արդեն տևական ժամանակ իր ՔՊ- ական, սորոսական և ոչ միայն սորոսական ոհմակի հետ միասին զրպարտություններով, խարդավանքներով, ինտրիգներով, մանիպուլյացիաներով և այլ կերպ ՌԴ- ի և ՀԱՊԿ- ի դեմ հիբրիդային պատերազմ վարելով՝ գործի դնելով իրենց տիրապետության ներքո գտնվող ԶԼՄ- ների, ինչպես նաև սոցիալական ցանցերի ողջ հնարավորությունները, «Ազգային ժողով» կոչվածի և այլ պետական և ոչ պետական հաստատությունների ամբիոնները…

Ահա Նիկոլ հայադավի վերջին զրպարտությունը. նա խորհրդարանում մայիսի 22- ին կառավարական ժամի ընթացքում ՀԱՊԿ երկրներից երկուսին մեղադրել է Արցախում Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ, միաժամանակ, իր զրպարտչական ու ստոր ոճին համապատասխան, չնշելով այդ պետությունները:

«2020 թվականի 44- օրյա պատերազմի նախապատրաստմանը ոչ մեր կողմից են մասնակցել մեր դաշնակիցները,- ասել է Նիկոլ հայադավը:- Ես գիտեմ ՀԱՊԿ- ի առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը»:

Նիկոլ հայադավի խոսքով՝ այդ երկու երկրները Հայաստանին օգնելու երևութականություն են ստեղծել։ Հայաստանի թիվ 1 ներքին թշնամին, որը Զելենսկուց ոչ պակաս, բայց մի փոքր ծպտյալ կերպով նաև Ռուսաստանի և ՀԱՊԿ- ի թշնամին է, հավելել է, որ 2020թ. Ղարաբաղում ռազմական գործողություններն ուղղված էին Երևանի անկախության վերացմանը, և փորձերը շարունակվել են նաև 2020 թվականից հետո։ Ինչպես նշել է հայադավ սրիկան, այժմ այդ սպառնալիքները չեզոքացվում են Ադրբեջանի հետ սահմանազատման շնորհիվ։

Միայն նիկոլազոմբիների մոտ հարց չի առաջանա, թե ինչո՞ւ 44- օրյա պատերազմին մեր կողմից պետք է մասնակցեին մեր դաշնակիցները, երբ նույնիսկ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը… Ավելին՝ պատերազմից հետո էլ Նիկոլ հայադավն, իր ոհմակի հետ միասին, Բրյուսելում, Պրահայում, Երևանում և այլուր Ղարաբաղը, ինչպես իրենք են անվանել՝ խուսափելով Արցախ անվանման գործածումից, պաշտոնապես ու հրապարակայնորեն համարել ու հայտարարել են Ադրբեջանի մաս:

Ինչո՞ւ 44- օրյա պատերազմին մեր կողմից պետք է մասնակցեին մեր դաշնակիցները, երբ նրանց առավել քան ակնհայտ էր, որ Նիկոլի և իր ոհմակի կողմից պետական դավաճանությամբ նախապատրաստվել ու պետական դավաճանությամբ միտումնավոր վարվում է պարտվողական պատերազմ

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ- ի առնվազն երկու երկրի կողմից մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը, ապա Նիկոլ հայադավի ասածը ոչ միայն լկտի, այլև հրեշավոր զրպարտություն է՝ նպատակաուղղված ոչ միայն ՀԱՊԿ- ի վարկաբեկմանը, այլև ՀԱՊԿ- ին Հայաստանի անդամակցության՝ կազմակերպության կանոնադրությամբ չնախատեսված սառեցումից, Հայաստանի կողմից իր մասով ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումից հետո, որոնք արդեն իսկ արվել են, հաջորդ քայլով հիշյալ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալուն, ավելին՝ ՌԴ- ի և ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելուն:

Հիշեցնենք, որ Նիկոլը 2023թ. նոյեմբերին հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նա ՀԱՊԿ- ին զրպարտել է, թե կազմակերպությունը 2021թ. գարնանն իբր չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Մայիսի սկզբին Երևանում հայտնել էին, որ հանրապետությունը «ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելու»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջնագրային և վիրավորական հռետորաբանություն է անվանել ՀԱՊԿ- ի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները: Ինչպես հիշեցրել են արտաքին քաղաքական գերատեսչությունում, 2022թ. սեպտեմբերին Երևանի խնդրանքով ՀԱՊԿ- ն օպերատիվ կերպով ձևավորել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկել կազմակերպության քարտուղարության և Միացյալ շտաբի գնահատման առաքելություն։ Արդյունքում Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել դիտորդական առաքելություն ծավալել Հանրապետությունում, սակայն Հայաստանի իշխանությունները մերժել են այն և նախընտրել հրավիրել ԵՄ ներկայացուցիչներին:

Նիկոլի վերջին, մեղմ ասած, զրպարտչական հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ТАСС- ի տեղեկացմամբ , Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին կոչ է արել հրապարակել, թե ՀԱՊԿ ո՞ր երկրներն են մասնակցել Հայաստանի դեմ 2020թ. պատերազմի նախապատրաստմանը և օգնել  Ադրբեջանին 2020թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ, սակայն մեր և ՌԴ թշնամին լռել է:

«Ես, անկեղծ ասած, հետաքրքրված եմ, թե ի՞նչ նման երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը։ Մենք բոլորս պետք է ինչ-որ կերպ ինքնե՞րս գուշակենք: Թե՞ հետո մեզ կպատմեն։ Ինձ թվում է, միանգամայն տրամաբանական կլիներ դրանք հնչեցնել, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա արել է հնարավոր ամեն ինչ, և այդ մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա այդ մասին խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 17- ին ռուսական հեռուստատեսության եթերում, ուղիղ մեջբերում. «որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա»,- հիշեցրել է Զախարովան:

Նիկոլ հայադավը բանը հասցրեց նույնիսկ այնտեղ, որ, ինչպես այսօր իմացանք, Ռուսաստանը հետ կանչեց Հայաստանում իր դեսպանին: Սա երկու պետությունների դիվանագիտական հարաբերություններում աննախադեպ է: Մեր թիվ 1 ներքին թշնամու և ՌԴ- ի թշնամու վերոնշյալ քաղաքականությունը միտումնավոր բնույթ ունի և նպատակաուղղված է Ադրբեջանի կողմից Հայաստանի պետականությանը վերջ տալու նպատակով նախապատրաստվող պատերազմից առաջ մեզ առանց ՀԱՊԿ- ի և ՌԴ- օգնության և անպաշտպան թողնելուն: Վաղուց պարզ էր, որ հայադավը չի բավարարվելու միայն Արցախն Ադրբեջանին հանձնելով:

Ցանկացած երկրում ազգային անվտանգության մարմինը, պետության ազգային անվտանգության մասին քիչ թե շատ մտածելու պարագայում, առաջինն ինքը կձերբակալեր նույնիսկ երկրի ղեկավարին, եթե վերջինս ընդամենը կասկածվեր պետական դավաճանություն կատարելու մեջ:

Մինչդեռ Նիկոլի և իր ոհմակի հանցավոր գործունեությունը, իսկ որոշ դեպքերում անգործությունը բազմադրվագանոց. առերևույթ, անթաքույց ու հրապարակային պետական դավաճանության մի «շքերթ» է, որի պարագայում մինչ օրս անպատիժ մնալը վկայում է, որ Հայաստանում իշխանությունը մինչև ողնուծուծն ախտահարված է քաղաքական ու համակարգային կոռուպցիայով:

Դե ինչ, եթե նույնիսկ «ԱԱԾ» կոչվածն է նենգադուլի կամ Նիկոլ հայադավի հետ հանցակցության մեջ, կամ թողել է, որ պետության ազգային անվտանգության մասին մտածի ժողովուրդը, ժողովուրդը կմտածի յուրովի…

 

Արթուր Հովհաննիսյան