ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու հարցը
ՆԱՏՕ անդամ երկրները սկսել են խորհրդակցությունները միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The Daily Telegraph բրիտանական թերթի հարցազրույցում։
«Ես չեմ ներկայացնի օպերատիվ մանրամասներն այն մասին, թե որքան միջուկային մարտագլխիկ պետք է լինի աշխատանքային վիճակում և ինչպես դրանք պահել, բայց մենք պետք է խորհրդակցենք այս հարցերի վերաբերյալ։ Դա հենց այն է, ինչը մենք անում ենք»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ հասանելիությունն այս հարցում «օգնում է ուղիղ ազդանշան ուղարկել» այն մասին, որ ՆԱՏՕ-ն «միջուկային դաշինք» է։
«ՆԱՏՕ նպատակն այն է, որպեսզի աշխարհում չլինի միջուկային զենք, բայց քանի դեռ այն գոյություն ունի, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, դա վտանգավոր աշխարհ է»,- նշել է Ստոլտենբերգը։
Նա հայտնել է, որ նրան հատկապես անհանգստացնում է Չինաստանը, որը զգալի միջոցներ է ներդնում զենքի ժամանակակից տեսակների ստեղծման մեջ և պատրաստվում է ավելացնել իր միջուկային մարտագլխիկների քանակը՝ 2030թ. հասցնելով հազարի։ «Դա նշանակում է, որ ոչ հեռու ապագայում ՆԱՏՕ-ն կարող է բախվել մինչ այդ չտեսնված իրավիճակի՝ երկու պոտենցիալ միջուկային հակառակորդների, հանձին Չինաստանի և Ռուսաստաննի։ Դա կհանգեցնի հետևանքների»,- կարծում է գլխավոր քարտուղարը։