Երբ ընդդիմությունը դառնում է ոչինչ, ուրեմն սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը
Իշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների’ զանգվածային ձեռբակալություններ, արևանգումներ, անհնազանդություն հայտնող անձանց հանդեպ անօրինական գործողություններ և այլն։
Հասկանալի է, որ,
- արդեն չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության վրա,
- չունենալով երկրի ներսում աջակցություն, ստիպված է հենվել մի որևէ արտաքին գերխաղացողի վրա, երկրի շահերը հանելով աճուրդի։
Ընդդիմության ձեռնարկած փողոցային մի քանի ընդվզումների տապալումը (այլ հարց, թե որքանով էին դրանք գրագետ կառավարվում) և խորհրդարանական ընդդիմության ստորացումները հանգեցրել են նրան, որ Հայաստանում պայքարը կորցնում է իր քաղաքական ընթացքը։
Նմանատիպ վիճակներում եղած երկրների փորձը ցույց է տալիս, որ, լավ, կամ վատ, քաղաքական պայքարի վարկաբեկումը հանրության գիտակցության մեջ, ծնում է տեռորիզմ։
Տեռորը (փոխադարձ) ծնվում է հետևյալ դեպքերում.
– երբ քաղաքական պայքարը դառնում է անհնարին ու անիմաստ,
– երբ հանրության մոտ առաջանում է այն զգացողությունը, որ գործող իշխանությունը ծառայում է արտաքին շահերին, այսինքն իրենից ներկայացնում է օկուպացիոն ռեժիմ։
Երկրները կայուն են այն ժամանակ, երբ կա քաղաքական համակարգ՝ կառավարող և ընդդիմադիր, որոնք արտահայտում են հանրության տրամադրությունները։ Երբ ընդդիմությունը դառնում է ոչինչ, ուրեմն սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը, անկառավարելի դրսևորումներով։