Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, կիրակի օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդներն արդեն տևական ժամանակ է՝ պատրաստվում են հանրահավաքին:
Շարժմանը աջակցություն հայտնած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մեջ կա կոնսենսուս՝ պետք է ուժերը համատեղել, որպեսզի հանրահավաքն իսկապես աննախադեպ և հուժկու լինի: Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով:
Այդ օրը հանրահավաքի հարթակից հայտարարվելու է նաև ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուի անունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր շարժումը մտադիր է այդ օրը հայտարարել նաև փողոցային պայքարի վերսկսման, նոն-ստոպ արվող գործողությունների մասին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: