Անհրաժեշտ է Թեհրանի և Մոսկվայի համակարգումը Անդրկովկասի գործերին միջամտության դեմ պայքարելու համար
Անհրաժեշտ է Թեհրանի և Մոսկվայի փոխգործակցությունն ու համակարգումը Անդրկովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նման եզրահանգման են եկել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցությունների ժամանակ։
Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և դեմ են արտահայտվել արտաքին խաղացողների միջամտությանը տարածաշրջանի գործերին՝ դրանք անվանելով ապակայունացնող։ Դիվանագետները կարևորել են նաև տարածաշրջանային մեխանիզմների կիրառումը, ինչպիսին է «3+3» հարթակը: