Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից. 6
Սա հաղորդում է հանցագործության մասին
Սկիզբը` այստեղ
Նիկոլ հայադավն, իր ոհմակի հետ միասին, Տավուշում Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը, մյուս երկու բնակավայրերն ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո, Ալիևին խոստացել ու պատրաստվում է հանձնել ևս չորս բնակավայր՝ իրենց տարածքներով:
Խոսքն, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» մասին է, որոնք ամենևին էլ ադրբեջանական չեն, հայկական են ու գտնվում են ներկայիս Հայաստանի տարածքում, ինչպես, օրինակ, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի (https://www.arlis.am/documentview.aspx?docid=59732 ) Հավելված 2- ում Արարատի մարզի բնակավայրերի անվանացանկում նշված Տիգրանաշենը (ադրբեջանական անվանումը՝ Քյարքի), Տավուշում գտնվող Վերին Ոսկեպարը, որը դեռ 1986թ. դրությամբ թե՛ ըստ համապատասխան քարտեզների, թե՛ ըստ Երևանի պետական համալսարանի հրատարակած Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի (Երևան, 1986, հեղինակներ՝ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, հատոր 1, էջ 522), «ԱՔՍԻԲԱՐԱ ՎԵՐԻՆ» անվանմամբ (դիմացը գրված՝ «Այժմ՝ ՈՍԿԵՊԱՐ») նշված է որպես ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում գտնվող գյուղ:
Այն, որ վերոնշյալ բառարանում հայկական ու հայաստանապատկան Ներքին Ոսկեպարը «ԱՔՍԻԲԱՐԱ ՆԵՐՔԻՆ» և «ԱՔՍԻԲԱՐԱ» անվանումներով և «Հնում հայաբնակ էր» հիշատակմամբ նշված է Ադրբեջանական ՍՍՀ կազմում, թող որևէ մեկին շփոթության մեջ չգցի, քանի որ 1986թ. դրությամբ դեռ ավարտված չէին Հայաստանի և Ադրբեջանի վարչական սահմանների ճշտման նպատակով աշխատող Հայաստանի հանձնախմբի (ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ), Ադրբեջանի հանձնախմբի և Ռուսաստանի հանձնախմբի համատեղ աշխատանքները:
Վերոնշյալ աշխատանքների արդյունքներն ամփոփվել են դրանից միայն 2 տարի հետո և, ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի 2- րդ և 3- րդ մասերում, արտահայտվել 1988թ. հունվարի 12- ին ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական սահմանի մասին վերջին իրավական ակտով՝ Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (հաստատման) աշխատանքների անցկացման արձանագրությամբ, ինչպես նաև, Վլադիմիր Մովսիսյանի վկայությամբ, դրանից հետո, տվյալ արձանագրության հիման վրա ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներին վերաբերող բոլոր քարտեզագրական նյութերի, քարտեզների համապատասխան փոփոխությամբ:
Նիկոլ հայադավը մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել է «ադրբեջանական անկլավներն» Ադրբեջանին հանձնելու իր և իր ոհմակի մտադրության մասին: Ահավասիկ նրա նմանաբովանդակ հայտարարություններից մեկն առ այն, որ Ադրբեջանի տարածքի 86 600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են Ադրբեջանի պահանջած անկլավները: Հայաստանի «արդարադատության նախարարություն» կոչված «կանտորան» այս մասին այժմ լռում է, քանի որ Հայաստանի կործանման ծրագիրը, Նիկոլի հետ միասին և որպես նրա հանցակից, իրականացնում են փուլերով, մաս առ մաս, քայլ առ քայլ, և այս պահին հերթը «ադրբեջանական անկլավ» կոչվածները հայերիս թշնամուն փաստացի հանձնելու հերթը դեռ չի հասել: Իսկ գիտե՞ք, թե ինչպես են վարվելու, երբ հերթը հասնի դրան…
Եթե Հայաստանի տարածքի փոփոխության դեպքում խնդիրը հանրաքվեի դնելու սահմանադրական պահանջը չոտնահարվի, ինչը նույնպես բացառված չէ, քանի որ Նիկոլի հանցախումբն ունակ է դրան և ունի Սահմանադրության վրայով անցնելու փորձը, ապա Հայաստանի տարածքի փոփոխության ու հիշյալ բնակավայրերը, դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելու հարցը հանրաքվեի դնելուց առաջ և ընթացքում Նիկոլը և իր ոհմակը դիմելու են ուղղակի շանտաժի՝ եթե չքվեարկեցիք հանձնելու օգտին, Ադրբեջանը կփակի գազատարը, դեպի Վրաստան ճանապարհը, սովի կմատնի Հայաստանը, ի վերջո, պատերազմ կսանձազերծի…
Եվ, պատկերացնո՞ւմ եք, այս դեպքում չեն ստի, քանի որ այժմ 1- ին փուլում Տավուշում Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը և մյուս երկու բնակավայրն իրենց տարածքներով Ադրբեջանին հանձնելու ծրագիրն իրականացնելով, Ալիևի, Ադրբեջանի հետ հանցավոր համագործակցությամբ, նրանց տալիս են հենց այդ՝ ՌԴ- ից Վրաստանով եկող գազատարը, Հայաստանն ու Վրաստանը միմյանց կապող ճանապարհը փակելու, ինչպես նաև ջրային պաշարների նկատմամբ վերահսկողությունը և ռազմավարական նշանակության բարձունքները, պաշտպանական բնագծերը վերցնելուց հետո, Հայաստանին ցանկացած պահանջ թելադրելու, պատերազմի դեպքում էլ երաշխավորված հաղթանակ ապահովելու և լիակատար կապիտուլյացիա պարտադրելու հնարավորությունը:
Երբ հերթը մեր թշնամուն «ադրբեջանական անկլավ» կոչվածները հանձնելու հերթը հասնի, Նիկոլը և իր ոհմակը կստեն, թե դրանից հետո Ադրբեջանն էլ մեզ է հանձնելու իր տարածքում գտնվող հայկական անկլավ Արծվաշենը, իսկ հետո, երբ դա տեղի չի ունենա, կհայտարարեն, թե ադրբեջանական կողմը մեզ խաբեց, ուխտադրուժ եղավ, ինչպես արդեն նախկինում Նիկոլ հայադավը հայտարարել է այլ առիթով:
Նույնիսկ, նույնիսկ եթե Ադրբեջանը վերադարձնի Արծվաշենը, անթույլատրելի է Տիգրանաշենի և մյուս 3 բնակավայրերի փոխանակումն Արծվաշենի հետ, քանի որ Տիգրանաշենի անմիջական հարևանությամբ է անցնում դեպի Վայոց Ձորի, Սյունիքի մարզեր Հայաստանի մնացած մասի միակ ճանապարհը, ինչպես նաև դեպի Իրան Հայաստանի միջպետական ճանապարհը։ Ադրբեջանը դրանից հետո ցանկացած պահի կկարողանա փակել ճանապարհը, կտրել մի կողմից Իրանի, Սյունիքի, Վայոց Ձորի և մյուս կողմից Արարատի մարզի և Հայաստանի մնացած մասի միջև կապը, Հայաստանն ուղղակի բաժանել անխուսափելի կործանման դատապարտված երկու մասի:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան