ԵՊՀ ՈՒԽ-ն շարժմանն աջակցող նախաձեռնություն է սկսել

ԵՊՀ ՈՒԽ-ն հայտարարություն է տարածել․

«Ուսանողների հայտարարություն !

Ես՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության սովորողս, առաջնորդվելով հռչակված չորս արժեքներով՝ Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված, հայտնում եմ իմ անհամաձայնությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայտնում եմ իմ լիակատար աջակցությունը Հայ առաքելական եկեղեցու օրհնությամբ և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած շարժմանը։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Միանալու համար անցեք հետևյալ հղմամբ։