Ինչ մոմեր էին և ինչ գիրք էր, որ փոխանցվեցին Բագրատ Սրբազանին (տեսանյութ)

Ուզում եմ մանրամասնել, թե ինչ մոմեր էին և ինչ գիրք էր, որ փոխանցեցինք Բագրատ Սրբազանին։

2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Պատասխան՝ 100 տարի անց Ответ 100 лет спустя A message 100 years later համալիր ծրագրի մասնակիցները` 30 հոգի, ուխտագնացության պիտի գնային Արևմտյան Հայաստան։ Բագրա Սրբազան -ը, որ Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգի ղեկավարն էր և վերոնշյալ ծրագրի կերպարվեստի մրցութային հանձնաժողովի անդամ, Էջմիածնում օրհնեց ուխտագնացներին և խորհրդանշական 100 մոմեր` հորդորելով, որ վառեն Անիում ու Վանի Աղթամարի Սուրբ Խաչում, ապա հանգցնեն ու իրենց հետ բերեն Հայաստան։ Այդպես էլ եղավ… Մոմերը պետք է մի նոր առիթով նորից վառվեին Էջմիածնի Մայր Տաճարում ` Սրբազանի օրհնությամբ։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ, տեսնելով, որ Սրբազանը Արցախի ամենաթեժ կետերում էր` իր օրհնությամբ քաջալերելու մեր զինվորներին, որոշեցինք մենք էլ նրա օրհնած ու մեր երկփեղկված Հայրենիքի եկեղեցիներում վառված մոմերը վառել տարբեր վանքերում….

Մոմերից մի քանիսը պատահմամբ մնացել էին` գուցե հենց այսօրվա համար. ահա, թե ինչ մոմեր տվեցինք Բագրատ Սրբազանին ` մոմերի հետ փոխանցելով մեր պայքարի ոգին ու ուժը

Գիրքը Հայոց ցեղասպանության զոհ մեծանուն մտավորական Սմբատ Բյուրատի ԼԵՌՆԱԿԱՆԻՆ ՅՈՒՇԱՏԵՏՐԸ- ն էր` հետևյալ մակագրությամբ. «Թանկագին Սրբազան, այս գրքում կա մի կերպար, որին պարտական ենք մեր համազգային արդար պայքարի և պանծալի հաղթանակներից մեկի` 1862թ. «Զեյթունի ապստամբության» համար. դա զեյթունցի քահանա Տեր Օհանն էր…

Աղոթում ենք, որ Ձեր արդար ու սուրբ առաջնորդմամբ մեր այսօրվա գոյաբանական պայքրով կերտվի հայ ազգի նոր պատմական հաղթանակն ու գալիքը…»։