Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը օկուպացված Արցախի Թաղավարդ գյուղի երեխաների հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․
«2021 թվականի մարտ ամիսն էր, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ էինք գնացել։ Գյուղի մի մասը Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանձնել էին Ադրբեջանին։ Հանձնված հատվածում նաև գյուղի գերեզմանատունն էր… դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, որոնցից դպրոցի շուրջը տնկած ծառերը «չէին պաշտպանում» …
Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր, կարոտ՝ մանկության, խաղաղության, Հայրենիքում՝ Հայրենիքի…
Հ.Գ. 2024 թվական, մայիս՝ շարունակվում է… մենք մեր երեխաներին Կյանք ու Հայրենիք ենք պարտք…
ՀԱՆՁՆՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՆԵ’Լ»։