Իրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին նրա հայրենի Մաշհեդ քաղաքում: Այդ մասին հայտնել է Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին․

«Այաթոլլա Ռայիսիի հուղարկավորությունը տեղի կունենա Իմամ Ռեզայի դամբարանում», – մանրամասնել է նա՝ IRIB հեռուստաալիքի եթերում:

Նշվում է, որ ավիավթարի զոհերի մարմինները կուղարկվեն Թեհրան և մայիսի 21-ի երեկոյան Թեհրանի մզկիթում տեղի կունենա նահատակների հրաժեշտի արարողությունը: Ռաիսիին ուղեկցող քաղաքական գործիչների հուղարկավորությունը տեղի կունենա առանձին-առանձին՝ Թեհրանի մոտ գտնվող Կում քաղաքում, հենց Իրանի մայրաքաղաքում, Թավրիզում և Հարավային Խորասան նահանգի քաղաքներից մեկում: