Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում, որը վարել է նա։
«Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ Իրանի ժողովրդի հետ խորը վիշտը կիսելու համար»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Լիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ։