Այսօր ոստիկանական ոհմակը հատուկ դաժանությամբ էր հարձակվել Կարեն Ղազարյանի ու Մելքոն Թամրազյանի վրա

Կարեն Ղազարյանն ու Մելքոն Թամրազյանը։

Այսօր ոստիկանական ոհմակը հատուկ դաժանությամբ էր հարձակվել նրանց վրա։

Կարենն ու Մելքոնը սահման ու Հայրենիք են պահում, իրենք իրենց տեսակով, լուռ, անգամ առանց բառերի, դիմացինին նվաստացնում են, դիմակ պատռում։ Դիմացինը գիտե՝ ինքն ով է, գիտե, որ անցողիկ է, գիտե, որ ծառայում է սատանային, ուրացողին, թշնամուն, թուրքին։ Գիտե, որ համազգեստի տակ ինքը մի ողորմելի գոյանք է, պարտված ու նվաստ, անարժանապատիվ գոյանք։

Ու սեփական ոչնչության վրեժի ողջ ուժով, իրենց փոքրության ողջ ողորմելիությամբ հարձակվել էին էս զուլալ մարդկանց վրա։ Մեր բոլորի վրա, ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ունենալու մեր կամքի վրա։

Կարեն, Մելքոն, դուք այրվում եք մեր բոլորի համար, կներեք մեզ․․․

 

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից