Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար. Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։

«Բոլորիս համար պարզ է, որ մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ այս պատերազմը կտևի ավելի երկար, քան մենք կցանկանայինք», – ասել է նա։

Բացի այդ, Շոլցը եվրոպական երկրներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։

Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ուղղակիորեն ներքաշում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և «կրակի հետ են խաղում»։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։