Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, հայտնել Է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ 

«Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Պետդումա է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինի թեկնածության վերաբերյալ առաջարկը»,- ​​գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից հետո Միշուստինի գլխավորությամբ նախարարների կաբինետը հրաժարական տվեց։ Վարչապետի թեկնածությունը կհաստատվի ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, Պետդումայի լիագումար նիստում։