Ո՞ւր ես գնում, Վրաստան. Կլաարը՝ վրաստանյան զարգացումների մասին

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը  X սոցիալական ցանցում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին:

«Այսօր պետք է հանդիսավոր օր լինի, բայց սիրտս ցավում է։ Մեր հարաբերությունները պետք է հիմնված լինեն ընդհանուր արժեքների և ուժեղ քաղաքացիական հասարակության աջակցության վրա, որտեղ տեղ չունեն «ժողովրդի թշնամիների» ցուցակները և անանուն հեռախոսազանգերը։ Quo vadis (ուր ես գնում), Վրաստան»,- X սոցիալական ցանցում գրել է Կլաարը: