Գործարկվեց կենդանաբանական այգի տանող երթուղին, այն կգործի անվճար՝ շաբաթ-կիրակի և տոնական օրերին

Այսօր տեղի ունեցավ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման արարողությունը: Հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից․

«Գործարկվեց նաև կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին, որը կգործի շաբաթ-կիրակի և տոնական օրերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։