Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության հետ, ըստ որի՝ Տավուշի 4 գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին կայացած հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված այս դրական զարգացումը կարևոր քայլ է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»։