«Միասին» շարժումը հավաք է հրավիրել
«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը այսօր հրատապ հավաքի է հրավիրել քաղաքացիներին՝ քննարկելու Ոսկեպարի հարցը։
Շարժման առաջնորդներից Արամ Սարգսյանը հավաքի ընթացքում ընդգծեց, որ որևէ մեկն իր հողը չի կարող հենց այնպես տալ։
«Եթե պայմանավորվեին, որ Արցախը վերադառնում է Հայաստանին կամ Արցախցիներին, ես կհասկանայի։ Եթե այն սկզբունքն է գործում, որ այդտեղ ադրբեջանցիներ են ապրել, ապա հայերն էլ հազարամյակներով ապրեմ այն այն տարածքում որ հիմա Ադրբեջանինն է։ Փաշինյնաը մեզ դնում է անելանելի իրավիճակի մեջ, քանի որ բացի հանձնված 2,5 գյուղից՝ գազամուղը մնում է նրանց վերահսկողության տակ, միջպետական ճանապարհը փակվում է։ Որ խելամիտ մարդն իրեն նման վիճակի մեջ կդնի»,-հավաքի ընթացքում ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ երեկ թշնամուն հանձնվեց 2,5 գյուղ, քանի որ Քըզըլ-Հաջըլի ողջ տարածքը և Աշաղի-Ասքիփարի զգալի մասը։