Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ
TolishMedia-ի փոխանցմամբ՝ Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից։
Իսրայելն այս գիշեր մեծ թվով անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Իրան։ Իրանական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ բոլոր արձակված անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով, ինչի արդյունքում Իրանը ոչ մի վնաս չի կրել։
Սակայն, ինչպես և սպասվում էր, պաշտոնական Թեհրանն այժմ պնդում է, որ Իսրայելի կողմից իրականացված օդային հարձակմանը մասնակցել է նաև Ադրբեջանը։
Ներկայումս մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ Իսրայելն օգտագործում է Նախիջևանի և Ղարաբաղի շրջանում իր ռազմակայանները ՝ Իրանի դեմ ավիահարվածներ հասցնելու համար։