Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն. Իրանի դեսպան
Անհրաժեշտ է հարգել երկրների, դրանց թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Ապրիլի 19-ին Որոտանի միջազգային փորձագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իրանը դեմ է աշխարհաքաղաքական փոփոխություններին, ինչպես նաև միջազգային սահմանների փոփոխություններին։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները: Մենք դեմ ենք արտաքին միջամտությանը:
Թեհրանը ողջունում է տրանսպորտային շրջափակումների վերացումը և սահմանների բացումը, սակայն դա պետք է տեղի ունենա երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում»,- հավելել է դեսպանը։