Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Sputnik» ռադիոկայանին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին և «Գովորիտ Մոսկվա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն ամենաշատ օգուտը ստանում է ԵԱՏՄ-ից։
«Հայաստանի տնտեսության 35 տոկոսն իրացվում է ԵԱՏՄ-ին մասնակցության միջոցով։ Եթե վերցնենք անցյալ տարին, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 20 միլիարդ դոլար, դրա 37 տոկոսը Եվրասիական տնտեսական միությունն է, 13 տոկոսը՝ Եվրամիությունը, 3 տոկոսը՝ ԱՄՆ-ն»,-ասել է նա։