Պայքարը լինելու շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին»․ Վահագն Չախալյան

Հասարակական գործիչ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է նախաձեռնել կառավարության շենքի դիմաց։ Քաղաքացիները միացել են  «Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան» վանկարկումներով։ Վահագն Չախալյանը նշեց, որ ակցիայի նպատակը իշխանության քաղաքականությունը կանգնեցնելն է․ «Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեմ պահանջում, ես ասում եմ՝ կանգ առ Նիկոլ։ Ես եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ։ Ես ուզում եմ իմ ընկերների հետ փոխել այս պարտվողական ընթացքը։ Եթե այս ընթացքը չկասեցվի, ապա մեր երկրի պետականությանը հաշված օրեր են մնացել։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հնարավոր է պահպանել միմիայն Հանրապետության հրապարակում։ Դուք տեսե՞լ եք մի երկրի ղեկավար, որն իր ժողովրդին ասի՝ խելոք մնացեք, թե չէ բոբոն կգա, ձեզ կուտի։ Այլևս չվախենաք պատերազմից, ժողովուրդ։ Նիկոլ, Ալիևն ո՞վ է, որ դու իրենից վախենում ես, արի ու ասա, որ սենց խնդիր կա»,- նշեց նա։

«Ոչ միջանցքին, ոչ Ոսկեպարի, Տիգրանաշենի ու այլ բնակավայրերի հանձնմանը, մեր հաջորդ պահանջն արցախահայության վերադարձի անվտանգության ապահովումն է։ Մենք մեզնից ենք պահանջում, մենք տեր կանգնենք մեր երկրին, կանգնեցնենք Նիկոլին, այս իշխանությանը խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներով։ Չի լինելու ոչ մի բռնություն, պայքարը լինելու շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին»։