«Վերելք»․ Ծայրահեղ իսլամիստները գրոհում են ՀՀ-ն․ ինչպե՞ս դիմակայել (տեսանյութ)

«Ազգային վերելքի ուղին» շարքի «Ներկայացուցիչների խորհուրդ» բաժնի երկրորդ թողարկմանը կարևորվում են ազգորեն առողջ հատվածի համակարգայնացման, կառուցվածքայնացման, ինքնակազմակերպման հարցերը, որոնց լուծման դեպքում միայն այդ հատվածը կկարողանա ինքնապահպանվել ու զարգանալ՝ հատկապես սպառնացող դեմոգրաֆիկ նոր աղետը հաշվի առնելով։ Այսպես՝ Times-ը նշել է, որ Լոնդոնը և Երևանը բանակցում են Մեծ Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ։
Իսկ ո՞վքեր են այդ ներգաղթյալները։ Խոսքը տանք Եվրոպայում բնակվող մեր հայրենակցին․ «Ես բնակվում եմ Եվրոպայում և գիտեմ, թե ինչ միգրանտների մասին է խոսքը: Դրանք հիմնականում ծայրահեղ իսլամիստներն են, թմրամոլներ, քրեական մշակույթ ունեցող անձինք: Հիմնականում ազգությամբ Աֆղանստանից, Բանգլադեշից, Յեմենից, Ռուանդայից: Մաքսիմում 5 տարի հետո Հայաստան այլևս չի լինի․․․Այս ներգաղթի դեմ պայքարեցին եվրոպական պահպանողական կուսակցությունները, ազգայնական կուսակցությունները, բայց այստեղ էլ հաղթող դուրս եկան գլոբալիստները, սոցիալիստները, բնապահպանները։ Եվ հիմա ուզում են ելք գտնել այս իրավիճակից․․․ Բրյուսելում գրեթե բոլոր եկեղեցիները փակ են, դրանք գտնվում են օկուպացիայի տակ, քանի որ այն տարածքները, որտեղ դրանք գտնվում են, բնակեցված են միայն մուսուլմաններով։ Եվրոպայում անաղարտ մնացին միայն փոքր գավառական գյուղերը»։

Այնպես որ, ազգորեն առողջ հատվածի համակարգայնացումը ոչ միայն անձի, այլև ազգի գոյության հարց է։

«Վերելք» հաղորդաշարը «Ներկայացուցիչների խորհուրդ» բաժնի տեսքով ներկայացնում է խնդրի լուծման մի տարբերակ։

 

Մանրամասները` տեսանյութում։