ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս

ԵԱՀԿ գործող նախագահ և Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը կայցելի Հարավային Կովկաս։ Այս մասին փոխանցում են միջազգային լրատվամիջոցները։

«Իմ վերջին այցերը Սերբիա, Կոսովո և Մոլդովա, ինչպես նաև սպասվող առաքելությունը Հարավային Կովկաս գործընկերների հետ երկխոսության մեջ մտնելու համատեղ ջանքերի մի մասն են՝ վստահությունը վերականգնելու և ԵԱՀԿ-ի դերն ամրապնդելու համար», – ասել է նա: