Ալեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է «ՔՊ» պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ միջադեպին, որի հետեւանքով քաղաքացուն ձերբակալելու որոշում է ընդունվել․
«Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի խուլիգանության մեղադրանքով քրեական հետապնդում: Իրավապահ մարմիններն ընդունեցին այդ հանձնարարությունն ու անմիջապես կատարեցին»,- գրել է Բաբայանը։