Սեփական իշխանության օրոք տեղի ունեցած պատերազմի զոհերի ցանկ չհրապարակածը հիմա եկել է 1915 թվի ցեղասպանության զոհերի անվանական ցանկ կազմելուց է խոսում

Քոչարյան Անդրանիկը, որի ներկայացրած իշխող քաղաքական ուժը մինչև էսօր չի հրապարակել 2020 թվականի պատերազմում մեր զոհերի ցանկը ու մենք չգիտենք մեր նահատակվածների ու գերեվարվածների ստույգ թիվը (ոչ մի պաշտոնական ցանկ առ այսօր չկա), խոսում է ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի ցանկից։

Ասում է՝ Փաշինյանը որոշել է առարկայական մոտեցում որդեգրի այս հարցում և եթե ասում ենք մեկուկես միլիոն զոհ ենք ունեցել, պիտի ցանկը անուն առ անուն ունենանք։

Ու շատ պարզ է թե ինչի համար է սա արվում ու տառը տառին կրկնվում պաշտոնական Թուրքիայի քարոզչական թեզը սրա բերանով։

Սեփական իշխանության օրոք տեղի ունեցած պատերազմի զոհերի ցանկ չհրապարակածը հիմա եկել է 1915 թվի ցեղասպանության զոհերի անվանական ցանկ կազմելուց է խոսում։

 

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից