Ցեղասպանության հիշատակի նախօրեին կոչ ենք անում տարածել ՀՀ թուրքացված պատմական ժառանգության նկարները
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման նախօրեին «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլոր հայրենասերներին ապրիլի 14-ից համացանցում ակտիվ տարածել լուսանկարներ, որոնք ներկայացնում են՝
- Արևմտյան Հայաստանի տարածաշրջանները
- Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանները
- Արևմտահայության լուսանկարները մինչև Եղեռնը
- Եղեռնին վերաբերող գեղարվեստական պատկերներ
- Թուրքացված կամ մզկիթ դարձած հայկական պատմական ժառանգությունը
Տեսանյութերը թողարկեք #ՉենքՄոռանում #DontForget հեշտեգով։