Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. NEWS.am

NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին։

Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում։ Զոհերի եւ վիրավորների մեջ կան եւ՛ պայմանագրային, եւ՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։ Վիրավորների թիվը 20-ն է, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: