Դաշնակիցներ ձեռք բերելու համար պետք է նաեւ ինքդ քայլ կատարես․ Քաղաքագետ

Մեր շուրջ լրջագույն գործընթացներ են կատարվում, որոնք մեզ համար գոյաբանական նշանակություն ունեն։ Սակայն Հայաստանի արտգործնախարարությունը դիրքորոշում չունի, այն դեպքում, որ ամեն օր պաշտպանություն է աշխարհից մուրում։

Արտգործնախարարությունը պետք է դատապարտեր Գազայի ցեղասպանությունը, որը կատարում է Ադրբեջանի դաշնակիցը, ում նաեւ զինում է մեր դեմ։

Նաեւ պետք է դատապարտեր Իրանի հյուպատոսության ռմբահարումը։

Դաշնակիցներ ձեռք բերելու համար պետք է նաեւ ինքդ քայլ կատարես։ Ու կտեսնեինք, թե դրանից հետո ինչ վիճակում կհայտնվեր Ադրբեջանը, որը պետք է մեր դիրքորոշմանը արձագանքեր, սակայն ինչը չէր կարող անել։

 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից