Նիկոլից վտանգավոր անհայտ ծագմամբ ընդդիմադիր դիրքավորվածներն են…

Նիկոլից վտանգավոր մեծ ամբիցիաներով, ոչ բավարար գիտելիքներով, իրավիճակի նկատմամբ ոչ բավարար պատկերացում ունեցող, անհայտ ծագմամբ ընդդիմադիր դիրքավորվածներն են…

Դա նաև խոսում է նրանց կողմից երկրի և պրոցեսների նկատմամբ անպատասխանատվության մասին։

Փաշինյանին կարելի է հեռացնել միմիայն ներքին և արտաքին լուրջ կոնսոլիդացիայի, հստակ հաշվարկների և վճռական գործողությունների արդյունքում, ցանկացած մեկ կամ մի քանի քայլ հաշվարկած պարզ կոմբինացիան հղի է կրկին նրա գործողությունները լեգիտիմացնելու, առավել վտանգավոր իրավիճակ ստեղծելուն, հետևաբար պետք չի սեփական ամբիցիաների բավարարման մոլուցքով անհեռատես և անհեռանկար քայլերի գնալ, հակառակ դեպքում ակամա կհայտնվեք իրավիճակի վատթարացման մեղավորների շարքում։

 

Կարապետ Պողսյանի ֆեյսբուքյան էջից