97 մլն դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված դպրոցականների դասագրքերի համար

97 մլն 035 հազար դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների շուրջ 17 հազար սովորողներին դասագրքերով ապահովելու համար։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստին։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ամբողջությամբ փոխհատուցել բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները: Այս որոշման շնորհիվ բռնի տեղահանված բոլոր սովորողներն ապահովված կլինեն դասագրքերով: