Այս ահաբեկչությունը ցույց է տալիս տարածաշրջանում ճգնաժամերի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը․ Էրդողանը՝ Պուտինին

Էրդողանը զանգահարել է Պուտինին և ցավակցություն հայտնել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Հայտնում է Թուրքիայի նախագահական գրասենյակը։

Էրդողանը ՌԴ նախագահին ասել է, որ այս ահաբեկչությունը ցույց է տալիս տարածաշրջանում ճգնաժամերի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը։