«Дождь» հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքների համար

«Дождь» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյակոն ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքների համար։ Այս մասին հայտնում է @ArmeniaSputnik-ը։

«Տղամարդը ներկայացել էր որպես «Կրոկուսի» ձայնային ռեժիսոր։ Նշեմ, որ ուղիղ եթերից առաջ` նախնական հարցազրույցի ժամանակ նա այդպիսի բան չէր ասել։ Երբ մենք լսեցինք նմանատիպ մեղադրանքները, եթերի հաղորդավարն ընդգծեց, որ դա ապացուցված չէ։ Մենք հանեցինք նրան այդ եթերից ու հաղորդումից էլ հեռացրինք այդ հատվածը։ Ես ներողություն եմ խնդրում որ «Дождь»–ի եթերում նմանատիպ արտահայտություններ են հնչել»,– գրել է Դզյակոն։