ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում (լուսանկարներ)

Երևանում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին «Պիկնիկ» խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմիննեի փոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քմ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 115 մարդ, սակայն, ըստ վարչության հաշվարկների, այդ թիվը կավելանա։ Զոհերի թվում կան երեխաներ։

Արտակարգ ծառայությունների աշխատակիցները զոհերի մարմիններ են հայտնաբերել փլատակներում։