Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

«Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արյդո՞ք Նիկոլ Փաշինյանը գնալու է Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի երդմնակալության արարողությանը։

Հիշեցնենք, որ Վ. Պուտինի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 7-ին։

Հարցին՝ Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ հոբելյանական նիստին, նա ասաց. «Հայաստանը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, կարծում եմ՝ ճիշտը մասնակցելն է։ Իմ տեղեկություններով՝ երդմնակալությանը չի մասնակցելու և ամսի 7-ին արդեն մամուլում գրված է, որ տեղի կունենա վարչապետի ասուլիսը։ Արդեն ձեր հարցերը կուղղեք վարչապետին»։