Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

ՌԴ իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ավտոմեքենաների վրա են գրոհել Բելգորոդի մարզի Բորիսովի շրջանում, կան զոհեր և տուժածներ:

Այս մասին շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Պերևերզևը հայտնել է տարածաշրջանի կառավարության օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

«Այսօր անօդաչուների գրոհի է ենթարկվել երկու ավտոմեքենա, որոնք աշխատակիցների էին տեղափոխում «Ագրո-Բելոգորիե» ընկերությունների խմբի խոզաբուծական ֆերմաներ: Տուժել է 33 մարդ, 6-ը զոհվել են», – ասել է նա։