Այս պահի տվյալներով՝ Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ

Այս պահի տվյալներով՝ Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ հայտնում ենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀքաղաքացիներ և հայեր չկան:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:

Համապատասխան տեղեկատվություն  ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ», – նշված է հաղորդագրությունում։