Օրենքով արգելվում է Կիրանց-Բաղանիս ճանապարհից մինչև 18 մ կառուցապատում անել

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը հարցնում է ինչո՞ւ Կիրանց-Բաղանիս ճանապարհին ոչ մի սրճարան, ռեստորան, խանութ, հյուրատուն չկա։

Պատասխան.

Համաձայն կառավարության 29.12.2005թ. 2404-Ն որոշման՝ արգելվում է միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից մինչև 18 մետր հեռավորությամբ կառուցապատում իրականացնելը»,- գրել է Առաքելյանը։