Власть меняется կամ քաղաքական պատվերով քրեական գործը ավարտվեց իմ արդարացմամբ. Կ․ Պողոսյան

Մեկ տարի առաջ, նիկոլի հերթական գարնային սրացման ժամանակ, իմ նկատմամբ «Ասֆալտին փռելու» օպերացիա իրականացվեց Գյումրու «Պոնչիկ/մոնչիկ» սրճարանում, ապա ինձ մեղադրանք առաջադրվեց խուլիգանության և օրինական պահանջին չենթարկվելու հատկանիշներով։ Այսօր վարույթը իմ մասով ավարտվեց, ես արդարացվեցի, բայց գործը առավել կարևոր էր նրանով, որ պարեկների տեսաձայնագրող սարքի զննությամբ և նրանց խոսակցությունների արդյունքում պարզվեց, օպերացիան իրականացվել էր, նախապես վերևների ցուցումով և կազմակերպված…

Սա այն եզակի քր գործն է երևի թե, որտեղ կան անհերքելի ապացույցներ, որ Հայաստանում կա քաղաքական մոտիվներով քր գործեր հարուցելու պրակտիկա, այս քր գործը ապացուցեց, որ փաշինյանի ժողովրդավարությունը ամբողջական կեղծ է։

Առավել մանրամասն կխոսեմ ավելի ուշ։

 

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից