Հայ մարդը վախենում է պայքարի իր Հայրենիքի համար՝ գիտակցելով, որ «զոհվելու է հանուն ոչնչի»

ՀՀ երիտասարդության ամենամեծ խնդիրն է խուսափել զինվորական ծառայությունից։

Այսօր երիտասարդները մտածում են, թե ինչպես կարելի է չծառայել, որովհետև 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, պարտված կառավարչի տիկինը հեգնանքով ասաց՝ «նրանք զոհվում են հանուն ոչնչի»։

Մեր եղբայրները հավատալով ձեզ խաբվել են, վստահելով ձեզ՝ սպանվել։

ՀՀԿ-ն պայքարում է, թե’ ներքին, թե’ արտաքին թուրքի դեմ, իրականությունը կայանում է նրանում, որ մինչև չազատվենք ներքին թուրքից, արտաքինի դեմ չենք կարողանա։

2018 թվականից առաջ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք մայրերը հպարտ ճանապարհում էին իրենց որդիներին ծառայության, որովհետև մենք ունեինք անվտանգ Հայրենիք, ունեինք կարգապահ, ամուր և հաղթանակած բանակ, որովհետև 2016 թվականին Ադրբեջանի բռնապետ Ալիևը ասում էր, որ իրեն փակ դռների ետևում ստիպուն են ճանաչել Արցախի ինքնորոշումը, իսկ հիմա մարդը գնալով բանակ կարող է մնալ ձնահյուսի տակ, պարբերաբար թշնամու կողմից կրակոցներ են արձակվում, գրանցվում են նոր զոհեր։

Սա է սրանց ստեղծած ապագան, որ օրեցօր Եռաբլուրն է մեծանում, որ բանակի պատիվը հավասարվել է զրոյի, որ հայ մարդը վախենում է պայքարի իր Հայրենիքի համար գիտակցելով, որ «զոհվելու է հանուն ոչնչի»։

Դավիթ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից