Կենդանաբանական այգին ընդլայնվում և բարեկարգվում է (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով:

Առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող՝ կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի:

Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: